Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի խախտում է հայ ռազմագերիներին դիվերսանտ կոչելը. Սամսոնյան

ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանն Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի խախտում է համարում հայ ռազմագերիներին որպես դիվերսանտ ներկայացնելը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին Սամսոնյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Ադրբեջանի կողմից սա մարդասիրական իրավունքի խախտում է, որովհետև ռազմագերիներին որպես դիվերսանտներ ներկայացնելը դեմ է մարդու իրավունքների պաշտպանությանը և դեմ է առհասարական հետպատերազմյան ընթացքում ռազմագերիների հայրենադարձման բոլոր կանոններին»,- ասաց Սամսոնյանը: