Փոխվարչապետը գազի գնի շուրջ պայմանավորվածության համար լավագույն հարթակ է համարում ԵԱՏՄ-ն

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցնում է, որ ԵԱՏՄ հարթակում գազի սակագնի համար տարված աշխատանքները 2019-ին ապարդյուն չէին, կան որոշակի նախնական արդյունքներ․ նա համոզված է, որ գազի գնի շուրջ պայմանավորվածության համար ամենալավ հարթակը ԵԱՏՄ-ն է:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նա այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանը:

Գրիգորյանը նկատեց, որ ԵԱՏՄ վերջին նիստից հետո կարծիքներ էին հնչում, որ Ռուսաստանը մերժեց, չհամաձայնեց գազի գնի վերաբերյալ Բելառուսի և Հայաստանի առաջարկին: «Այո, կար առաջարկ, նախաձեռնությունը մերն էր, և ռազմավարության նախագծում կետը շարադրված էր հետևյալ կերպ,  որ տարանցման և մատակարարման սակագները ԵԱՏՄ տարածքում պետք է նույնը լինեն բոլոր հինգ երկրների համար, որը մերժվեց։ Բայց ռուսական կողմն իրականության մեջ ոչ թե մերժեց սկզբունքը, այլ մերժեց հինգ երկրների կոնցեպտը, ասաց՝ չորսի համար հենց հիմա համաձայն են, նույնը կլինեն, բայց հինգի համար՝ ոչ»,-ասաց փոխվարչապետը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։