Մեկ տարվա ընթացքում ԶԼՄ-ների դեմ զրպարտության և վիրավորանքի 91 հայցադիմում է ներկայացվել․ Շուշան Դոյդոյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը տեղեկացնում է, որ ԶԼՄ-ների դեմ զրպարտության և վիրավորանքի հայցադիմումները վերջին մեկ տարում կտրուկ աճել են։

«Անհանգստացնող վիճակագրություն. Ընդամենը մեկ տարում ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է զրպարտության և վիրավորանքի 91 հայցադիմում՝ 2018թ. մայիսից մինչ 2019թ. հունիս։

Սա հավասար է 2010-2014 թթ. զրպարտության եւ վիրավորանիքի ապաքրեականացումից հետո հաջորդած 5 տարիների վիճակագրությանը միասին վերցրած»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Շուշան Դոյդոյանը։