Բաքուն կրկին մեղադրանքներ է հնչեցնում Փարիզի հասցեին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքվի և Փարիզի հարաբերություններն այսօր ամենացածր մակարդակի վրա են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բայրամովն այս մասին ասել է հունվարի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ֆրանսիան ուղղակիորեն հանդիսանում է Ադրբեջանի նկատմամբ այսօրվա կանխակալ վերաբերմունքի գլխավոր նախաձեռնողը։ Պաշտոնական Բաքուն նման գործողություններն անպատասխան չի թողնի», – ասել է Բայրամովը։

Նա խոսքով՝ Ֆրանսիայի գործողություններն են հանգեցրել նրան, որ երկու երկրների հարաբերություններն այսօր հասել են ճգնաժամային մակարդակի: