Սիրիացի վարձկանները սարսափած են հայ դիպուկահարներից. «նման բան միայն ֆիլմերում էինք տեսել»

Սիրիացի վարձկանները սարսափած են հայ դիպուկահարներից. հանրահայտ անկախ լրագրող Լինդսի Սնելին նրանք պատմել են, որ այդպիսի դիպուկահարների տեսել էին միայն ֆիլմերում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սնելը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում վկայակոչել է սիրիացի մի վարձկանի խոսքերը, որը նոր է վերադարձել Ադրբեջանից. «Ես և իմ զարմիկը կռվել ենք Սիրիայում պատերազմի ամբողջ ընթացում, բայց նման բան չենք տեսել: Մարտերից մեկում 45 հոգով փոքր բլրի վրա էինք:

Մի դիպուկահարը սպանեց 8 հոգու՝ «Սուլթան Մուրադ» խմբավորումից և 2 հոգու՝ «Համզա»-ից:  Դիպուկահարներն այնպիսին են, ինչպիսին մենք ֆիլմերում ենք տեսել»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։