«Տիգրան Սարգսյանի դեմ ստորագրահավաքը պատվեր է՝ այստեղի որոշ քաղաքական ուժերի կողմից». Սուքիաս Ավետիսյան

«Տիգրան Սարգսյանի դեմ ստորագրահավաքը պատվեր է՝ այստեղի որոշ քաղաքական ուժերի կողմից». Սուքիաս Ավետիսյան
«Տիգրան Սարգսյանի դեմ ստորագրահավաքը պատվեր է՝ այստեղի որոշ քաղաքական ուժերի կողմից». Սուքիաս Ավետիսյան

«Ես այդ ստորագրահավաքին վատ եմ վերաբերվում: Պարզ ասեմ՝ էքսվարչապետը գնում է դեսպան, դա դեռ պիտի ողջունվի: Նա իր կապերով, իր աշխատանքային փորձով, կարծում եմ, էապես օգտակար կլինի ե՛ւ ՀՀ-ին, ե՛ւ ամերիկահայ մեր համայնքին: Այդ ստորագրահավաքը քաղաքական ինտրիգների դաշտն է, ոչ թե ռեալ բան: Մեկ անգամ եւս փորձում են օֆշորային սկանդալը հանել: Գիտեք, ուրիշ բան է, երբ չեղած բանը տարածում են, ուրիշ բան, երբ կոնկրետ բան կա: Հիմա ոչ որեւիցե կոնկրետ բան կա, ոչ գործ կա հարուցված, ոչ էլ այդ գործով Տիգրան Սարգսյանը անցնում է»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսպես մեկնաբանեց ԱՄՆ-ի հայկական ֆորումի կազմակերպած ստորագրահավաքը՝ ընդդեմ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հայկական ֆորումը դիմել էր ԱՄՆ պետդեպարտամենտին՝ խնդրելով թույլ չտալ, որ օֆշորային աղմկահարույց գործում ներգրավված, խաբեության միջոցով անձնական հարստություն կուտակած այդ պաշտոնյան ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվի: change.org կայքի  տեղեկատվությամբ՝ ստորագրահավաքը նախաձեռնողները ԱՄՆ պետդեպարտամենտին խնդրել են մերժել Տիգրան Սարգսյանի՝ դիվանագիտական անձեռնմխելիություն ձեռք բերելու անամոթ փորձը՝ նշելով, որ նրա պես հանցանքներում մեղադրվող անձին դեսպան նշանակելը հակասում է ԱՄՆ-ի ժողովրդավարական, օրենսդրական սկզբունքներին եւ վտանգում է իրենց ազգային արժանապատվությունը: Սուքիաս Ավետիսյանը հարց ուղղեց ստորագրահավաքի կազմակերպիչներին. «Իսկ ո՞ւմ են ուզում իրենք: Կա՞ այնպիսի մի մարդ, որին իրենք ուզում են: Ո՞վ ունեն, թող իրենք հլը մի հատ իրենց կարծիքը ասեն, ոչ թե ստորագրահավաք: ԱՄՆ-ի պես պետությունում իրոք պետք են Տիգրան Սարգսյանի պես փորձառու մարդիկ: Ես, համենայնդեպս, վատ եմ վերաբերվում այդ ստորագրահավաքին: Կարծում եմ, որ դա պատվեր է՝ այստեղի որոշ քաղաքական ուժերի կողմից»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/07/03/476953/