«Բանավեճի ընթացքում Ալիևը բացահայտեց, որ Ադրբեջանն ու ՌԴ-ն ունեն նույն մոտեցումները բանակցություններում». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրում է.

«Փաշինյան Ալիև բանավեճի ընթացքում Ալիևը բացահայտեց, որ Ադրբեջանն ու ՌԴ-ն ունեն նույն մոտեցումները բանակցություններում։

Սա այն էր, ինչ արձանագրվեց, որից պետք է հետևություններ անի և հստակեցնի իր անելիքները ՀՀ-ի ղեկավարությունը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահողների` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, այն է ԵՄ-ի հետ, պետք է շատ լուրջ աշխատել Կրեմլի ու Բաքվի կոալիցիայի դեմն առնելու համար։

Մտածել, թե Կրեմլի հետ կարելի է որևէ համագործակցություն ակնկալել, ժամանակի ու էներգիայի անօգուտ վատնում կլինի, չնայած պետք է հնարավորինս չեզոքացնել Կրեմլի ազդեցությունը։

Նաև, արժեր 2016թ. ագրեսիային անդրադառնալ, և խաղաղ բնակիչների սպանություններին, նաև զինվորի գլուխը կտրելու և ցուցադրելու տեսանյութերին անդրադառնալ, որպես էթնիկ ատելության քարոզի և վերաբերմունքի դրսևորումներ։

Ինչևէ»։

Փաշինյան Ալիև բանավեճի ընթացքում Ալիևը բացահայտեց, որ Ադրբեջանն ու ՌԴ-ն ունեն նույն մոտեցումները…

Gepostet von Artur Sakunts am Samstag, 15. Februar 2020