Փլուզվել է Կոնդի Կապույտ մզկիթի մի մասը. Տեսանյութ

Փետրվարի 2-ին, ժամը 16:18-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուսթավելու փողոցում գտնվող Կապույտ մզկիթի արտաքին պատերի քարերը թուլացել և թափվում են:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ փլուզվել է Ռուսթավելու փողոցում գտնվող չգործող մզկիթի մի հատվածը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, տեղեկացնում է ԱԻՆ-ը: