6000 հաշվապահ կարող է գործազուրկ դառնալ

6000 հաշվապահ կարող է գործազուրկ դառնալ
6000 հաշվապահ կարող է գործազուրկ դառնալ

Նախորդ տարեվերջին ընդունված հարկային նոր փաթեթից դժգոհ են նաև հաշվապահները: Այսուհետ հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունները կհարկվեն ավելացված արժեքի հարկով: Սա ամրագրվել է «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքով, որում նշվում է, որ հաշվապահական ծառայություններ մատուցողներն այլևս չեն կարող շրջանառության հարկ վճարող համարվել:

Ոլորտում գործում են ինչպես խոշոր ու միջին, այնպես էլ փոքր ընկերություններ: Եթե խոշորներն ու միջինները մի կերպ կդիմանան ԱԱՀ-ով հարկվելուն, ապա մանր ընկերությունները, որոնց թիվը 30-40-ի է հասնում, լուրջ խնդրի առաջ են կանգնում: Մինչ այս, փոքր ընկերությունները դաշտում դիմացել են մրցակցությանը և կուլ չեն գնացել մի քանի խոշոր ընկերություններին միայն իրենց մատուցած որակյալ ծառայությունների շնորհիվ: Սակայն ԱԱՀ-ի կիրառմամբ փոքրները փակման վտանգի առաջ են կանգնում, իսկ այդ ընկերություններից յուրաքանչյուրում 4-5 մարդ է աշխատում: Կարդալ ավելին