Ֆիլիպինցի զինվորականները հայտնաբերել են կործանված C-130-ի ինքնագրիչը

Զինվորականները հայտնաբերել են Խոլո կղզում աղետի ենթարկված C-130 նքնաթիռի ինքնագրիչը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 6-ին այդ մասին ABS-CBN մեդիախմբին հայտնել Է հանրապետության զինված ուժերի հրամանատար Սիրիլիտո Սոբեջանան:

Նրա խոսքով՝ սեւ արկղը հայտնաբերվել Է տակավին հուլիսի 5-ին: «Հենց այժմ այն գտնվում Է քննիչների մոտ, նրանք պարզում են, թե որն Է եղել վերջին խոսակցությունն օդաչուի եւ անձնակազմի միջեւ»,- պարզաբանել Է նա: Սոբեջանան հավելել Է, որ ռազմաօդային ուժերին հանձնարարել Է ստուգել ռազմական ինքնաթիռների թռիչքային պիտանիությունը: Մինչդեռ 49 զոհված զնվորականներից յոթն արդեն ճանաչված են: Մնացածների ինքնությունը կնույնականացվի ԴՆԹ անալիզի միջոցով:

Հուլիսի 4-ին Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռը վայրԷջք կատարելիս կործանվել Է երկրի հարավ -արեւմուտքի Սուլուի նահանգում: Օդանավը տեղափոխում Էր 96 զիվորակաների, որոնք ուղեւորվորվում Էին Խոլո կղզի ծայրահեղականներին եւ ապստամբներին դիմակայելու համար ահաբեկչության դեմ պայքաի օպերատիվ խմբի կազմում:

Ավիաաղետի հետեւանքով զոհվել Է 52 մարդ, այդ թվում երեք քաղաքացիական անձ, զանազան վնասվածքներ են ստացել 47 զինվորական եւ չորս հոգի, որոնք գտնվում Էին դրսում ինքնաթիռն ընկնելու պահին:

Սկզբնական վարկածի համաձան՝ C-130-ը մտել Է թռիչքա-վայրԷջքային գոտի եւ կործանվել, ինչից հետո հրդեհ Է բռնկել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: