Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին սպայական դաշույնների և ավարտական վկայականների հետ միասին առաջին անգամ հանձնել է նաև բնակարանների գնման հավաստագրեր։
Այս մասին Պապիկյանը հայտնել է ֆեյսբուքյան էջում։
«Այսօր ռազմական ակադեմիայի շրջանավարտներին, սպայական դաշույնների և ավարտական վկայականների հետ մեկտեղ, առաջին անգամ հանձնեցի նաև բնակարանների գնման հավաստագրեր»,- գրել է նա։



















