Ազգային ժողովի պատգամավոր Սոս Ավետիսյանը անդրադարձել է գույքահարկի դեմ այսպես կոչված բնիկ երևանցիների ֆեյսբուքյան ֆլեշմոբին և գրել․
«Բնիկ երևանցի» կատեգորիային կարելի է անվերջ անրադառնալ, ուսումնասիրել բնիկ են թե «կորենիզացիայի» արդյունք, բայց ուզում եմ այս խմբի կոչին ու մտայնությանը անրադառնամ, քանի որ էական կապ կա գույքահարկի և «բնիկության» միջև:
Այս օրերին երեկոյան ժամերին մի սեմինարի եմ մասնակցում, այսօրվա բանախոսը պատմաբան, ռուսագետ, Պրինսթոնի համալսարանի պրոֆեսոր` Ստիվեն Կոտկին էր: Տարբեր պատմական հարցեր քննարկելիս, նա ընդգծեց նաև հարկատու և պահանջատեր լինելը, ազատ հասարակություն ունենալը, ինչպես նաև անձնական պատասխանատվությունը` որպես պետությունների երկարաժամկետ հաջողության կարևոր գործոններ:
Թվաբանությունը և տնտեսական էֆեկտներին արդեն Babken ը հանգամանալից անդրադարձել է, հետևաբար դրան չեմ պատրաստվում անրադառնալ:
Սակայն կա մի կարևոր փիլիսոփայական, եթե կուզեք պետականամետ հանգամանք, պետությանը գուքահարկով են «բնիկություն» վաստակում, մնացածը ինչպես վերը նշեցի «կորենիզացիա» է: Գույքահարկից է ձևավորվում համայնքի բյուջեն, ճանապարհը, լուսավորությունը, ջրամատակարարում, մաքրության աշխատանքները և այլն:
Օրենքը գործելու է Հայաստանով մեկ և առանց «բնիկության» շեմերի, բոլոր քաղաքացիների համար: