ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի մեկնաբանությունը` 2 հայ զինվորների զոհվելու կապակցությամբ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի մեկնաբանությունը` 2 հայ զինվորների զոհվելու կապակցությամբ
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի մեկնաբանությունը` 2 հայ զինվորների զոհվելու կապակցությամբ

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանությունը նոյեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների կողմից երկու հայ զինվորների զոհվելու կապակցությամբ

Վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների դավադիր գործողությունները, որոնց հետևանքով զոհվեցին երկու հայ զինվորներ, ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը դասեր չի քաղել նախկին արկածախնդրություններից և չի մտածում իր իսկ զինվորների անվտանգության մասին:

Քանի որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի մտածում իր զինվորների կյանքի մասին, ստիպված ենք անմիջապես Ադրբեջանի բնակչությանը հիշեցնել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ, իսկ Արցախի պաշտպանության բանակի անհամաչափ պատասխանի քանակական ցուցանիշները քաջ հայտնի են Ադրբեջանի զինված ուժերի անպատասխանատու հրամանատարությանը:

© Medialab.am