Բերման են ենթարկել Կոնգրեսի վարչության անդամին եւ iLur.am-ի օպերատորին: Այս մասին տեղեկացնում է iLur.am-ը:
«Քիչ առաջ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի մոտ տեղի ունեցող ակցիայի ժամանակ բերման են ենթարկել քաղաքացիներ Սարգիս եւ Արեգ Գեւորգյաններին:
Արեգ Գեւորգյանը Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ է, Սարգիս Գեւորգյանը՝ մեր կայքի օպերատորը: Ինչպես ոստիկանության մոտից հաղորդում է մեր թղթակիցը, ոստիկանները նաեւ հայտարարել են, թե քիչ անց ազատ կարձակեն բոլոր բերման ենթարկվածներին: Մինչ այդ, հիշեցնենք, ոստիկանները բերման էին ենթարկել եւս մի քանի քաղաքացիների»,-տեղեկացնում է աղբյուրը:
© Medialab.am