Հանկարծակի ստուգումներ՝ 1-ին զորամիավորումում․ ՊՆ

Հանկարծակի ստուգումներ՝ 1-ին զորամիավորումում․ ՊՆ
Հանկարծակի ստուգումներ՝ 1-ին զորամիավորումում․ ՊՆ

Օրերս 1-ին զորամիավորումում անցկացվել են հանկարծակի ստուգումներ:

Ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության աստիճանի, զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ, համաձայն մարտական հաշվարկի, բացազատվել են ղեկավարման կետեր: Ստուգումների շրջանակում անցկացվել են նաև շտաբային աշխատանքների կազմակերպման, սպառազինության, կապի և հետախուզության սարքերի ու միջոցների կիրառման և թիկունքային ապահովման վարժանքներ։

Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։