Կանադայի Ալբերտա նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը

Կանադայի Ալբերտա նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունն ի թիվս այլոց, և ապրիլ ամիսն ամրագրել որպես ցեղասպանությունների հիշատակման, դատապարտման և կանխարգելման ամիս։ Այս մասին տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը:

Բանաձևը կոչ է անում կառավարությանը մշակել ռազմավարություն ցեղասպանությունները կանխելու և դրանց պատճառները վերացնելու, Ալբերտայի ազգային և կրոնական համայնքների ներկայացուցիչների վրա ցեղասպանությունների ազդեցությունն ընդունելու, զոհերին հիշատակելու և աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների վերաբերյալ տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով։