Ավտոմեքենաների հետ կապված որոշ գործարքներ տեղահանված արցախցիները կարող են իրականացնել նաև Հայաստանում

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերից տեղահանված արցախցիները կարող են ավտոմեքենայի առքուվաճառքի գործարքներ իրականացնել Հայաստանի Հանրապետության Ճանապարհային ոստիկանության համապատասխան ծառայություններում:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Օհանյանը՝ մանրամասնելով, որ առքուվաճառքի դեպքում պարտադիր է գույքահարկի զրոյական տեղեկանքի առկայությունը:

«Տեղահանված արցախցիները ՀՀ տարածքում կարող են նաև ավտոմեքենայի գրանցումն իրականացնել, սակայն պետհամարանիշ և տեխանձնագիր տրամադրվում են միայն Արցախում»,-պարզաբանեց Արցախի ՃՈ պետի տեղակալը: