Արագաչափեր վնասած 35-ամյա երիտասարդը ձերբակալվել է. ոստիկանություն

Մարտի 17-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, Արարատի մարզի պարեկները Սուրենավան գյուղի կենտրոնական ճանապարհին տեղադրված արագաչափի մոտ հայտնաբերել են «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենա, իսկ արագաչափը եղել է կոտրված: Վարորդը ձերբակալվել և, «ԳԱԶ-3110»-ով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժին:


Ոստիկանության Արարատի և Եղեգնաձորի բաժինների ծառայողները, ինչպես նաև ՊԾ Արարատի մարզի պարեկները համատեղ միջոցառումներով պարզել են, որ Երևանի բնակիչ 35-ամյա երիտասարդը մարտի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Սառնակունք գյուղից մինչև Արարատի մարզի Սուրենավան գյուղն ընկած ճանապարհահատվածում վնասել է մոտ 10 արագաչափ սարք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին: