Հնչել են ոչ պատշաճ արտահայտություններ.ԵԹԿՊ ինստիտուտը՝ Ն. Ծատուրյանի ներկայացումը արգելել-չարգելելու մասին

ԵԹԿՊԻ-ն հայտարարություն է տարածել,որում ասվում է.

«Այսքանը Ն. Ծատուրյանի ներկայացումը արգելել-չարգելելու մասին

Քաղվածք
ԵԹԿՊԻ -ի ռեկտորատի 2023թ. մարտի 13-ի նիստի N7 արձանագրությունից

  1. Հիմք ընդունելով Ն. Ծատուրյանի 3-րդ կուրսի «Որբանոցը» կուրսային բեմադրությունը և ներկայացման ընթացքում հնչած ոչ պատշաճ արտահայտությունները, նաև սույն նիստում արտահայտված կարծիքները՝ որոշվեց
    1.1 անընդունելի համարել Ուսանողական թատրոնի բեմից այսուհետ նման արտահայտությունների առկայությունը,
    1.2 հանձնարարել Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնին (ամբիոնի վարիչ՝ Ժ. Դադասյան) դերասանական և ռեժիսորական կուրսերի կուրսային և դիպլոմային ներկայացումների գրական հիմքերը նախապես քննարկել ամբիոնում»։