Արցախի ընտրությունների վերաբերյալ քննվում է հինգ քրեական գործ

Արցախում 2020թ. մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների ընթացքում հայտնաբերված դեպքերի առնչությամբ ԱՀ քննչական կոմիտեում վարույթ են ընդունել՝ մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներով հարուցված թվով հինգ քրեական գործեր, որոնց վերաբերյալ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ։

Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից։