Արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացնում Սևանա լճի վրա։
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի արագ արձագանքման բաժնի աշխատողներն այսօր վաղ առավոտից հերթական շրջայցն են իրականացրել Սևանա լճի վրա՝ ապօրինի տեղադրված ձկնորսական ցանցերը առգրավելու և սահմանված կարգով ոչնչացնելու նպատակով: Այսօր Սևանա լճից դուրս է բերել մանրաձկան 14 ապօրինի ցանց։ Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով:
Հերթապահությունն ըստ անհրաժեշտության շարունակվելու է։
Այդ մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։