Պուտինը հայտարարել Է, որ խորհրդարանին ուղղված ուղերձը նվիրում Է ներքին հարցերին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հրապարակելով խորհրդարանին ուղղած ուղերձը, հայտարարել Է այն ներքին հարցերին նվիրելու մտադրության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօրվա ուղերձը գլխավորապես նվիրված կլինի մեր ներքին հարցերին»,- ասել Է նա: Ռուսաստանի նախագահը Դաշնային ժողովին ուղղած ուղերձի ընթացքում հայտարարել Է, որ կորոնավիրուսի համավարակի սկիզբը բացարձակ անորոշության ժամանակ եղավ: Նա խոստովանել Է, որ միշտ համոզված Է եղել համավարակի հարուցած փորձությունները հաջողությամբ հաղթահարելու հարցում:

Պետության ղեկավարը նշել Է, որ միլիոնավոր ռուսաստանցիներ, որոնք պայքարում Էին կորոնավիրուսի տարածման դեմ, աշխատում Էին արագ, որակով եւ խղճով: Նախագահի կարծիքով՝ կորոնավիրուսը վերջնականապես չի հաղթահարվել եւ մնում Է ուղղակի սպառնալիք, բոլոր սահմաններն անհրաժեշտ Է պահել վերահսկողության ներքո: Ընտանիքը, բարեկամությունը, փոխօգնությունն ու համախմբվածությունը Ռուսաստանում դուրս են եկել առաջին պլան, երկիրը միշտ կպաշտպանի արդ արժեքները, ասել Է Պուտինը:

Նա ռուսաստանցիներին կոչ Է արել առավելագույնս պատասխանատվությամբ կատարելու բժիշկների հանձնարարականները COVID-19-ի դեմ պայքարի համար: Պուտինի խոսքով՝ COVID-19-ի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի ձեւավորման խնդրի լուծումը կախված Է քաղաքացիներից իրենցից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: