«Սևազգեստ խմբերին տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան կապել և ճանապարհել օրինական կյանք»․ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը ուժայիններին

«Սևազգեստ խմբերին տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան կապել և ճանապարհել օրինական կյանք»․ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը ուժայիններին
«Սևազգեստ խմբերին տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան կապել և ճանապարհել օրինական կյանք»․ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը ուժայիններին

Բռնության քարոզ անելուց, բերանները բացելուց առաջ պետք է մարդիկ 10 անգամ մտածեն։ «Եթե 10 անգամ մտածելուց հետո գնան նման գործողությունների, ուրմեն 10 անգամ խիստ պետք է հակահարված ստանա։ Եվ հակահարվածը չպետք է լինի թավշյա, պետք է լինի երկաթյա»,- այս մասին կառավարության այսօրվա նիստի սկզբում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա Ոստիկանության պետին հանձնարարեց ձևավորել օպերատիվ խումբ, որ քաղաքացիների՝ բռնության կոչերի վերաբերյալ ահազանգերին սովորականից ավելի արագ կարձագանքի։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու Ոստիկանության  պետ Վալերիյ Օսիպյանն ասացին, որ խնդիրը պարզ է իրենց համնար, համապատասխան քայլեր կձեռնարկվեն։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երկրում տարի առաջ տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, որոշ ուժեր, այդ թվում՝ նախկին  կոռուպցիոն համակարգի հետ կապեր ունեցող, փորձեցին քաղաքական գործունեություն ծավալել։ Մեկ տարվա փորձերի ու գործունեության արդյունքում, սակայն, այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել  են քաղաքական լուսանցքում։ Եվ վերջին շրջանում նրանք որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության և բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ։

«Եվ նույնիսկ այս առումով տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետևյալն է, որ ահա իրենք պատրաստվում են Հայաստանում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել։ Նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատված որոշել է, այսպես ասած, սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այն երկրում, որտեղ հաղթել է ոչ բռնի թավշյա հեղափոխությունը, բայց որտեղ տեղի են ունենում բռնության կոչեր, այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա։ Իրավապահ համակարգը պետք է շատ կոշտ հակահարված տա բոլոր նման երևույթներին, սկսած այն երևույթից, որ Երևանի Ազատության հրապարակը ինչ-որ մարդիկ, ինչ-որ ժամերի փորձում են դարձնել երթևեկելի գոտի, ավտոմեքենաներով մտնել ու «ճռիկներ» անել, անգամ ավտոմեքենաները վարել մայթերով։ «Ըստ էության սա որոշակի նպատակով է արվում՝ ցույց տալու համար, որ երկրում իբր հաստատված է անիշխանություն» ,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝  նման պահվածքով հանդես եկող ցանկացած անձ պետք է լրջորեն փոշմանի իր արարքի համար։ «Իսկ ինչ վերաբերում է սևազգեստ խմբերին, այդ սևազգեստ խմբերին պետք է տեղերոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան կապել և վառ ծաղիկներով ճանապարհել բնականոն քաղաքակիրթ ու օրինական կյանք»,- հայտարարեց վարչապետը։