Խորհրդարանականները հարգել են Մարտի 1-ի զոհերի հիշատակը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եւ խմբակցության պատգամավորների հետ ծաղկեպսակ է դրել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:

Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։