Թուրքական F-16-ի կիրառում գրանցվել է Արցախի օդային տարածքում․ ՊԲ ղեկավարի տեղակալ

Այսօր այն ուղղություններում, որտեղ մենք ունեցել ենք հաջողություններ, հակառակորդը ջանքերը կրկնապատկել է։ Այդ մասին քիչ առաջ Ստեփանակերտում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց ԱՀ ՊԲ ղեկավարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

Նրա ներկայացմամբ, հակառակորդը և գիշերվա, և ցերեկվա ընթացքում կիրառել է իր ողջ զինանոցը՝ օդային ավիացիա, հարվածային անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ծանր ականանետ։ Ըստ ՊԲ ղեկավարի տեղակալի, հակառակորդը փորձել է գրավել նաև հայկական զինված ուժերի մարտակառքերը։

Լրագրողները փորձեցին Սարգսյանից հետաքրքրվել, թե թուրքական F-16 կործանիչները արդյոք Արցախի օդային տարածքում են գրանցվել։ Հարցին ի պատասխան Սարգսյանը ասաց․

«F-16-ի կիրառում գրանցվել է Արցախի օդային տարածքում»։

Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ հայկական կողմը կորուստներ ունի, ինչի մասին առավել մանրամասն կհաղորդվի ավելի ու։