Էմիլ Տարասյանն ազատվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Էմիլ Տարասյանն ազատվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածը և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը.
Էմիլ ՏԱՐԱՍՅԱՆԻՆ ազատել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ համաձայն իր դիմումի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»,- ասված է հրամանագրում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Սարգսյանը հայտարարել է նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին։