Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է BBC-ի պատրաստած տեսանյութը և գրել․
Հազարավոր մարդկանց տառապանքներ, խաղաղ բնակչության թիրախային հրթիռակոծումներ արգելված կասետային մարտագլխիկներով, զոհեր ու վիրավորներ երեխաների, կանանց ու տարեցների շրջանում, քաղաքացիական բնակավայրերի ու մշակութային ժառանգության զանգվածային ավերածություններ…եւ մարդու իրավունքների աշխարհը լուռ է։
Ահա ինչու է լրագրողի աշխատանքն Արցախում այդքան կարեւոր. BBC այս նյութն ապացուցում է դա։