Ռուսաստանն ու Վրաստանը ժամանակավորապես դադարեցնում են ավիահաղորդակցությունը. կողմերը հաշվել են կորուստները. News.am

Ռուսաստանն ու Վրաստանը ժամանակավորապես դադարեցնում են ավիահաղորդակցությունը. կողմերը հաշվել են կորուստները. News.am
Ռուսաստանն ու Վրաստանը ժամանակավորապես դադարեցնում են ավիահաղորդակցությունը. կողմերը հաշվել են կորուստները. News.am

Այսօրվանից՝ հուլիսի 8-ից, ուժի մեջ է մտնում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ օդային փոխադրումները ժամանակավոր դադարեցնելու որոշումը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ կիրակի վրացական Georgian Airways եւ MyWay Airlines ավիաընկերություններն իրականացրել են վերջին թռիչքները Ռուսաստանի ուղղությամբ, հայտնում է News.am-ը:

«Այո, մենք կատարել ենք վերջին չվերթը դեպի Մոսկվայի Ժուկովսկի օդանավակայան: Այդ թռիչքից հետո մենք դադարեցրել ենք թռիչքները դեպի Ռուսաստան»,-ասել է MyWay Airlines-ի PR-մենեջեր Թամար Քոբուլաշվիլին: Վրաստանից Ռուսաստան վերջին թռիչքներն իրականացնել պատրաստվում են «Ուրալյան ավիաուղիներ», «Պոբեդա» եւ «Աէրոֆլոտ» ռուսական ավիաընկերությունները:

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը գնահատել է Վրաստանի հետ ավիահաղորդակցության դադարեցման հետեւանքով ավիաընկերությունների կորուստները 3 մլրդ ռուբլիի չափով, կիրակի տեղեկացրել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը:

«Այժմ կատարվում են հաշվարկներ: Ըստ խիստ նախնական գնահատման՝ կորուստները կազմում են շուրջ 3 մլրդ ռուբլի: Դրանում ներառված են ինչպես ուղղակի կորուստները, այնպես է բաց թողնված եկամուտները»,-ասել է նախարարը:

Իսկ «Կոմերսանտ» պարբերականին ավելի վաղ վրացական Զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի ղեկավար Մարիամ Քվրավիշվիլին հայտնել էր, որ Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության դադարեցման հետեւանքով վնասը կկազմի շուրջ 2 մլրդ լարի (գրեթե 710 մլն դոլար), իսկ այդ երկրում հանգստացողների թիվը 2019 թվականին կկրճատվի 1 մլն մարդու հաշվարկով:

Մանրամասները՝ այստեղ