Սյունիք գյուղով ավարտեցինք Կապան համայնքի սահմանամերձ բնակավայրերին փոքր գյուղտեխնիկայի տրամադրման գործընթացը․ Փաշինյանի խորհրդական

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Սյունիք գյուղով ավարտեցինք Կապան համայնքի սահմանամերձ բնակավայրերին փոքր գյուղտեխնիկայի տրամադրման գործընթացը, ինչը գյուղատնտեսական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրի առաջին փուլն էր։

Քննարկման վերջնական փուլում է գտնվում նաև Սյունիք, Սզնակ և Դիցմայրի բնակավայրերի համար խմելու նոր ջրագծի անցկացման ծրագիրը»։