Արցախի ընտրողների թիվը կազմում է 103.637

Արցախի Հանրապետության ոստիկանության` 2020 թվականի ապրիլի 13-ի տվյալների համաձայն, Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է՝ 103.637, որոնցից 832 հոգի ընտրություններին կմասնակցի Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում, իսկ 1270-ը՝ ընդգրկված է լրացուցիչ ցուցակներում:

Ընդհանուր առմամբ` կազմավորվել է 282 ընտրատեղամաս, որոնցից մեկը` Երևան քաղաքում:

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը։