Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, այսօր դատարանում առարկեց դատախազ Պետրոս Պետրոսյանին ներկայացված բացարկի միջնորդության դեմ։
«Մենք կողմ ենք, որ մեր դատախազ Պետրոս Պետրոսյանն իր անելիքը հասցնի ավարտին։ Ես մի բան պիտի ասեմ, որ հիմնական պատճառը չենք ասում, ինչից առաջացավ Մարտի 1-ը, 2008 թվականի խայտառակ ընտրությունները, մեշոկներով փող էին բաժանում, իմ աչքով եմ տեսել, Հանրապետության հրապարակից բոլոր ցուցարարները միացան Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանը մնաց մենակ իր մի քանի ռաբիզ երգիչների հետ»։
Նա նաև հավելեց․ «Սա այլևս Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի Հայաստանը չէ, սա ապրիլյան զոհերի, մեր հերոսների, Մարտի 1-ի զոհերի Հայաստանն է»։
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում․