«Մաքսլիբերթի». Հայերեն Վիքիպեդիան զիջում է նույնիսկ աֆրիկյան երկրներին

«Մաքսլիբերթի». Հայերեն Վիքիպեդիան զիջում է նույնիսկ աֆրիկյան երկրներին
«Մաքսլիբերթի». Հայերեն Վիքիպեդիան զիջում է նույնիսկ աֆրիկյան երկրներին

Տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանում Վիքիմեդիայի կորդինատոր Սուսաննա Մկրտչյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ցավով նշել է, որ այսօր ցանկացած ինֆորմացիա Վիքիպեդիայում ավելի դյուրին է գտնել անգլերեն, ռուսերեն, քան հայերեն լեզուներով, նույնիսկ եթե խոսքը գնում է հայ գրողների, նկարիչների ու առհասարակ Հայաստանի մասին:

Հարցին, թե թեմատիկ առումով, որ ոլորտներում ենք ավելի կաղում, Բեքարյանը պատասխանել է. – «Ավելի շատ տեխնիկական հոդվածների կարիք կա, մասնագիտական, իսկ ընդհանրապես ավելի շատ են անձանց մասին հոդվածները, արվեստի, պատմության, կինոյի մասին վերջերս ահագին աճ կա»:

 

Սակայն Մկրտչյանը հավաստիացնում է, որ ծրագրի զարգացման համար միանշանակ հարկավոր է պետական աջակցություն:

© Medialab.am