Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ աննախադեպ չեմպիոնության համար,կառավարությունից կստանա դրամական պարգև

ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ աննախադեպ չեմպիոնության համար, կառավարությունից կստանա 10.000.000 դրամ միանվագ, իսկ դեկտեմբերից՝ ամեն ամիս ավելի քան 1 միլոն 300 հազար դրամ: Շնորհակալ ենք, եղբա՛յր, արժանի ես:


Այս պահին յուրաքանչյուր ամիս կառավարությունից 1 միլիոն դրամ եւ ավելի գումար է ստանում մոտ 60 մարզիկ:
500 հազարից մինչեւ 1 միլիոն՝ 70 մարզիկ:


2023-ի բյուջեով մոտ 500 միլիոն դրամ կհատկացվի սպորտում մեծ նվաճումերի հասած մարզիկների խրախուսման համար: Սա աննախադեպ է անկախ Հայաստանի պատմության մեջ, սա արդյունքն է 2018-ից ոլորտում կատարվող բարեփոխումներրի, սա պետության եւ մեր գնահատանքն է Հայաստանին hաղթանակ պարգեւած մեր մարզիկներին:
Հ.Գ. Շնորհակալություն ՀՀ բյուջեն հարստացնող բոլոր օրինապահ հարկատուներին»: