Մեծ Բրիտանիայի խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ կքննարկվի Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը

Դեկտեմբերի 10-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ կքննարկվի Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը։

Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը։ Տեղեկացվում է, որ մայիսին օրինագիծը ներկայացվել էր պատգամավոր Ջոն Սփելարի կողմից։ «Սա այն փուլն է, երբ պատգամավորները կարող են քննարկել օրինագծի սկզբունքները: Բանավեճը տեղի կունենա, թե՝ ոչ, կախված է այս օրվա խորհրդարանական օրակարգից»,- հայտնում են հանձնախմբից:

Աղբյուր՝ Factor.am