Պուտինը ստորագրել է նախկին նախագահին անձեռնմխելիությունը երաշխավորող օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է նախկին նախագահին և նրա ընտանիքին երաշխիքների ընդլայնման օրենքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է պաշտոնական իրավական տեղեկագրի կայքում:

Համաձայն օրենքի, երկրի նախկին ղեկավարը ստանում է անձեռնմխելիություն. նրան չեն կարող ներգրավել քրեական կամ վարչական պատասխանատվության, կալանավորել, ձերբակալել, հարցաքննել, հետախուզության ենթարկել:

Նախագծի հեղինակներն են՝ պատգամավոր Պավել Կրաշեննիկովը և սենատոր Անդրեյ Կլիշասը: Այն համապատասխանում է ամռանը ընդունված Սահմանադրական փոփոխություններին: