Օդի ջերմաստիճանն ավելի կբարձրանա

Երևան քաղաքում՝ հուլիսի 5-ի, 8-10-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Հուլիսի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`հուլիսի 5-ի ցերեկը, 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-7-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։