Կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին. Նորայր Նորիկյան

«Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գան և պատասխանեն իրենց հարցերին ու ներկայացնեն բացատրություններ իրենց որդիների զոհվելու դեպքի կապակցությամբ, կամ կոնկրետ օր ու ժամ ասեն, թե ե՞րբ կընդունեն իրենց՝ նույն հարցերին պատասխանելու համար»,- Ֆեյսբուքի իր էջում հայտնում է փաստաբան Նորայր Նորիկյանը։