Եթե Ալիևը ճիշտ է, ինչո՞ւ է Ադրբեջանը մերժում միջազգային փաստահավաք առաքելությունը. Մարուքյան

Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կրկին անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։Մարուքյանը թեմային անդրադարձել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:

«Լաչինի միջանցքը 43 օր շրջափակված է Ադրբեջանի կողմից։ Ալիևը շարունակում է միջազգային բոլոր գործընկերներին համոզել, որ միջանցքը բաց է, և որ Ադրբեջանն էթնիկ զտումների իր քաղաքականությամբ 120 հազար մարդու սովի չի մատնել։ Եթե դա ճիշտ է, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը մերժում փաստահավաք միջազգային առաքելությունը»,- գրել է Մարուքյանը։