Կառավարության կառուցվածքը կփոխվի` ԱԺ-ն ընդունել է նախարարությունները կրճատելու նախագիծը

Կառավարության կառուցվածքը կփոխվի` ԱԺ-ն ընդունել է նախարարությունները կրճատելու նախագիծը
Կառավարության կառուցվածքը կփոխվի` ԱԺ-ն ընդունել է նախարարությունները կրճատելու նախագիծը

Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը` 79 կողմ, 41 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

«Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ դեմ է քվեարկելու։ Ընդդիմադիր խմբակցությունների դժգոհությունը օպտիմալացման հետեւանքվ տեղի ունեցող կրճատումների վերաբերյալ էր, ինչպես նաեւ «սուպերնախարարություններ» ստեղծելու, ինչպիսիք են, օրինակ, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը կամ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:

Հայաստանի նախարարությունների թիվն, այսպիսով, 17-ից դառնալու է 12: Առաջին փոխվարչապետի պաշտոնը վերացվելու է, լինելու են երկու փոխվարչապետ:

Գործելու են հետեւյալ նախարարությունները.

  • աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը,
  • առողջապահության նախարարությունը,
  • արդարադատության նախարարությունը,
  •  արտակարգ իրավիճակների նախարարությունը,
  • արտաքին գործերի նախարարությունը,
  • կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը,
  • շրջակա միջավայրի նախարարությունը,
  • պաշտպանության նախարարությունը,
  • տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը,
  • բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,
  • Էկոնոմիկայի նախարարությունը,
  • ֆինանսների նախարարությունը: