Սերժ Սարգսյան. «..զզվում եմ բոլոր այն մարդկանցից, ովքեր փորձում են բանակի հաշվին քաղաքական դիվիդենտներ շահել»

Ախուրյանում  շաքարի գործարանի բացման արարողությունից հետո, շաբաթ օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձել է վերջին շրջանում հաճախակի դարձած բանակին առնչվող հրապարակումներին եւ հայտարարել, թե ինքը «վատ է վերաբերում բանակի պախարակմանը»:
«Երբեք մեր բանակը զերծ չի եղել պատահարներից, երբեք մեր բանակում չեն եղել տարիներ, երբ զինվոր չզոհվի, սպա չմահանա, դժբախտ պատահար տեղի չունենա, որովհետև մեր բանակը հսկայական կառույց է, մեր բանակը գործող բանակ է, և, վերջապես, յուրաքանչյուր բանակ հանդիսանում է հասարակության անբաժան մասը:

Բանակը հասարկության հայելին է, և այն թերությունները, այն խնդիրները, որ գոյություն ունեն հասարակության մեջ` այս կամ այն չափով, իհարկե, միշտ գոյություն են ունենալու բանակում` լինի դա Հայաստանում, Միացյալ Նահանգներում, Հնդկաստանում, թե այլուր»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

«Ներողություն բառիս համար, ես ընդհանրապես կտրուկ բառեր քիչ եմ օգտագործում, բայց զզվում եմ բոլոր այն մարդկանցից, ովքեր փորձում են բանակի հաշվին քաղաքական դիվիդենտներ շահել» ,-ասել է Սարգսյանը:

© Medialab.am