Իտալիայում գտնվող ևս հինգ ՀՀ քաղաքացի այսօր վերադարձել են Հայաստան

Իտալիայում գտնվող ևս հինգ ՀՀ քաղաքացի Վենետիկ-Երեւան հատուկ թռիչքով այսօր վերադարձել են Հայաստան, տեղեկացնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։

«ՀՀ պարետային, Արտաքին գործերի նախարարության և Իտալիայում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով Իտալիայում գտնվող ևս հինգ ՀՀ քաղաքացի Վենետիկ-Երեւան հատուկ թռիչքով այսօր վերադարձան Հայաստան: ՀՀ քաղաքացիները կգտնվեն կարանտինում», -նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ: