Փաստաբան Վահագն Դանիելյանը կալանավորվեց

Փաստաբան Վահագն Դանիելյանը կալանավորվեց
Փաստաբան Վահագն Դանիելյանը կալանավորվեց

Դատավոր Գագիկ Հեբոյանին ենթադրյալ կաշառքի գումարը փոխանցելու մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանը կալանավորվեց: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով  ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանին: Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38- 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, այն է` դատավորի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք վերցնելուն օժանդակելը:

«Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ փաստաբանի օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել էր դատավորին, որից անմիջապես հետո այն հայտնաբերվել էր վերջինիս մոտ եւ վերցվել»,-նշում է աղբյուրը: