Ավագանու անդամները հանդիպել են ՔՊ վարչության հետ. Factor.am

Factor.am-ի տեղեկություններով՝ այսօր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմի հետ։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Մնացականյանը։ Նա փոխանցեց, որ խմբակցությունը վարչության կազմի հետ քննարկել է ապագայի անելիքները։