Եղբայրը դանակահարել է եղբորն ու սպանել

Եղբայրը դանակահարել է եղբորն ու սպանել
Եղբայրը դանակահարել է եղբորն ու սպանել

ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Փետրվարի 3-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Թալինի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Նոր Արթիկ-Բագրավան ճանապարհին Արագածավան գյուղի բնակիչ ոմն Ժիրո դանակահարել է եղբորը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ոմն Ժիրոն 1970 թ. ծնված Ժիրայր Նազարեթյանն է, իսկ եղբայրը՝ 1973 թ. ծնված Ղևոնդ Նազարեթյանը: Նրանք նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Նոր Արթիկ-Բագրավան ճանապարհին՝ Նոր Արթիկ գյուղի վարչական տարածքում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում Ժիրայր Նազարեթյանը դանակահարել է եղբորը, որն ավելի ուշ մահացել է:

Ժամը 22.30-ին Ժիրայր Նազարեթյանը բերման է ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին, տվել է խոստովանական բացատրություն և ձերբակալվել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: