Գայանե Աբրահամյանը զարմացրել է Չեխիայի պատվիրակությանը. Տեսանյութ

Գայանե Աբրահամյանը զարմացրել է Չեխիայի պատվիրակությանը. Տեսանյութ
Գայանե Աբրահամյանը զարմացրել է Չեխիայի պատվիրակությանը. Տեսանյութ

Ապրիլի 29-ից մայիսի 2-ը կայացավ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։ Չեխիայի պատվիրակության համար անակնկալ մատուցեց ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանը, որը Գեղարդի վանքում կատարեց Կոմիտասի «Տեր ողորմեա»-ն։

Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան ֆեյսբուքյան էջը հրապարակել է կատարման տեսանյութը հետևյալ գրառմամբ․ «Երբ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավարը ոչ միայն տաղանդավոր քաղաքական գործիչ է և լրագրող, այլ նաև հիանալի երգիչ։ Տիկին Գայանե Աբրահամյանը Չեխիայի պատվիրակության (և մի խումբ ապշած զբոսաշրջիկների) համար Գեղարդի վանքում Կոմիտաս է երգում»։