ԱՀ պետական նախարար, Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին

ԱՀ պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանն ու ԱՀ առողջապահության նախկին նախարար Արայիկ Բաղրյանը, քննարկվել են զույգ պետությունների առողջապահական համակարգերի համագործակցային, համակարգված աշխատանքների ընթացքը:

Մասնավորապես, կարևորվել է տարբեր սցենարների դեպքում բժշկական պարագաների ու տեխնիկական միջոցների ապահովվածությունը: Արսեն Թորոսյանն ընգծել է, որ ԱՀ առողջապահության նախարարության հետ առանց հապաղելու շարունակվում են անհրաժեշտ ուժերի ու ռեսուրսների հավաքագրման, բժշկական պարագաների ցուցակագրման աշխատանքները:

Գրիգորի Մարտիրոսյանը բարձր է գնահատել ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող հետևողական աշխատանքները՝ պատերազմական իրավիճակում բուժօգնությունը բարձր մակարդակով կազմակերպելու առումով։

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Հանդիպում օպերատիվ շտաբում

ԱՀ պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանն ու ԱՀ առողջապահության նախկին նախարար Արայիկ Բաղրյանը, քննարկվել են զույգ պետությունների առողջապահական համակարգերի համագործակցային, համակարգված աշխատանքների ընթացքը: Մասնավորապես, կարևորվել է տարբեր սցենարների դեպքում բժշկական պարագաների ու տեխնիկական միջոցների ապահովվածությունը: Արսեն Թորոսյանն ընգծել է, որ ԱՀ առողջապահության նախարարության հետ առանց հապաղելու շարունակվում են անհրաժեշտ ուժերի ու ռեսուրսների հավաքագրման, բժշկական պարագաների ցուցակագրման աշխատանքները: Գրիգորի Մարտիրոսյանը բարձր է գնահատել ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող հետևողական աշխատանքները՝ պատերազմական իրավիճակում բուժօգնությունը բարձր մակարդակով կազմակերպելու առումով

Posted by Արցախ / Տեղեկատվական շտաբ on Monday, September 28, 2020