ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին. Զախարովա

Ռուսաստանը ողջունում է խաղաղ պայմանագրի նախապատրաստմանը ձեռնամուխ լինելու Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը և պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք ողջունում ենք խաղաղ պայմանագրի նախապատրաստմանը ձեռնամուխ լինելու Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը և հաստատում ենք մեր տրամադրվածությունը` աջակցություն ցուցաբերել  բանակցային գործընթացին», – ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:

Նա հավելել է, որ դեռ վաղաժամ է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասին: