Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց Կարեն Կարապետյանի մասնակցությամբ Քննիչ հանձնաժողովի նիստից

ՀՀ ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ ներկայացրեց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանձնաժողովի նիստից:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ Քոչարյանը նշեց, որ նիստի կարճ տևելու պատճառներից մեկն այն էր, որ Կարապետյանը պաշտոնավարել է 2016 թ. հոկտեմբերից:

«Նրան տրված հարցերն առնչվել են սպառազինության ու թիկունքային ծառայության վերաբերյալ իր կողմից արված հայտարարություններին: Հարցեր են հնչել նաև այն մասին, թե իր վարչապետության ժամանակ ինչ աշխատանքներ են կատարվել այս առնչությամբ: Մենք ստացել ենք հարցերի պատասխաններն այնքանով, որքանով Կարապետյանը պատասխանեց մեր կողմից հնչեցված հարցերին»,- ասաց Քոչարյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։