Համավարակային պատերազմի օրերին քաղաքական անկայունություն հրահրողները պետության դեմ են գործում․ Գայանե Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Համավարակի վտանգների, մեղավորների եւ ճգնաժամի օրերին քաղաքական նկրտումների մասին այսօրվա ելույթս։

Կրճատումներով տեքստը` ստորեւ.

Սիրելի քաղաքացիներ, սա պատերազմ է, բարդ, անտեսանելի թշնամի, որն ամեն օր կյանքեր է խլում, սա պատերազմ է, որի ընթացքում պետք է միավորվել ու համախմբվել, եւ այս համախմբումը հանուն իշխանության չէ բոլորովին, այլ հանուն հանրային առողջության, հանուն մեր հարազատների առողջության ու կյանքի ապահովության։ Մենք միշտ ենք համախմբվել ամենաբարդ իրավիճակներում, անկախ մեր միջեւ եղած տարաձայնություններից, անկախ մեղավորներից ու սխալներից։

Այսօր շատերն են փորձում մեղավորներ սահմանել, ինչն, իհարկե հասկանալի է, եւ՛, այո’, մենք ունենք մեղքի մեր բաժինը, որպես պետական բարձրագույն իշխանություն, մեղավոր ենք որպես հիմնական պատասխանատու։ Երբեք պատասխանատվությունը չենք դրել բացառապես քաղաքացիների վրա, որեւէ մեկը մեղավոր չի համարել կամ համարում ժողովրդին, բայց սա իրավիճակ է, երբ պետք է յուրաքանչյուրն իր տեղում իր պատասխանատվության բաժինը ստանձնի եւ իրականացնի։

Սխալներ ունենք բոլորս, եւ պատասխանատվությունը բոլորինս է, եթե ոստիկանությունը բավարար խիստ վերահսկողություն չի իրականացրել ժամանակին, սա չի նշանակում, որեւէ կերպ, որ պետք է կարգապահության եւ սոցիալական պատասխանատվության, մեր իսկ առողջության պահպանման համար արվող քայլերին ընդդիմանանք։

Նորից եմ կրկնում սա պատերազմ է, մինչդեռ այս պատերազմական իրավիճակում, համավարակի խնդիրը ոմանց համար դարձել է առիթ ներքաղաքական անկայունություն հրահրելու համար, այսպես կոչված ընդդիմադիր, իսկ իրականում՝ նախկին քրեաօլիգարխիկ եւ մերժված խմբակների կողմից հնչում են վարչապետի հրաժարականի կոչեր, սա քաղաքական սխալ կամ անհեթեթ հաշվարկ չէ, սա քաղաքական հայտ ներկայացնելու ֆալստարտ չէ, սա ոչ այլ ինչ է, քան պետության ու սեփական ժողովրդի դեմ գործելու վառ ապացույց։

Օրեցօր ակնհայտ է դառնում, որ մեր դեմ գործում են ուժեր, որոնց համար պետական ու հանրային շահը, պետական ու հասարակական անվտանգությունը ոչինչ է, իրենց անձնական, քաղաքական նկրտումների նկատմամբ եւ այս մարդիկ ոչնչի առաջ կանգ չեն առնելու։ Մենք այսօր ապրում ենք, մի իրականության մեջ, որտեղ նախկին վարչապետն է հեռահար խորհուրդներ տալիս Ալիեւին պատերազմ սկսելու նպատակահարմարության մասին։

Այսօր քաղաքական պատասխանատվության մասին խոսում են մարդիկ, որոնք անպատասխանատու են եղել մեր ունեցած նախկին բոլոր ճգնաժամերի ժամանակ եւ հուսով եմ հիշում են, թե ինչպես էինք մենք բոլորս, որպես ընդդիմադիր հասարակական քաղաքական գործիչներ համախմբվել գործող` թեկուզ եւ ոչ լեգիտիմ իշխանությունների շուրջ 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին: Ինչո՞ւ, որովհետեւ, այո՛, գիտակցում էինք, որ համազգային մարտահրավերիների ու ճգնաժամերի օրերին քաղաքականություն խաղալու ժամանակ չեն: Ուստի սթափության կոչ եմ անում մեր երկրի բոլոր ուժերին եւ մեծ հույս ունեմ որ պահի լրջությունն ի վերջո կընկալվի ողջ խորությամբ:

Սա քաղաքական պայքար չէ, այսօր մեր պայքարն ու կռիվն այլ դաշտում է եւ որքան էլ վտանգավոր գործողություններով հրահրվեն ցույցեր ու հանրահավաքներ, իրենց մեդիաներով տարածեն անհեթեթ ստեր կամ վախեր, վստահ եմ եւ ապավինում եմ մեր քաղաքացիների, մեր ժողովրդի բանականությանն ու իմաստնությանը:

Ավելի քան վստահ եմ, որ չնայած արդեն իսկ ունեցած անդառնալի մարդկային կորուստներին, միմյանց աջակցելով, կարգապահությամբ եւ միասնությամբ ենք հաղթահարելու այս նոր մարտահրավերն ու դասեր քաղած, ինչու ոչ` ապաշխարհելով առաջ ենք շարժվելու մեր երազած երկիրը կառուցելու գործում։»

Համավարակային պատերազմի օրերին քաղաքական անկայունություն հրահրողները պետության դեմ են գործում

Համավարակի վտանգների, մեղավորների եւ ճգնաժամի օրերին քաղաքական նկրտումների մասին այսօրվա ելույթս։Կրճատումներով տեքստը` ստորեւ. Սիրելի քաղաքացիներ, սա պատերազմ է, բարդ, անտեսանելի թշնամի, որն ամեն օր կյանքեր է խլում, սա պատերազմ է, որի ընթացքում պետք է միավորվել ու համախմբվել, եւ այս համախմբումը հանուն իշխանության չէ բոլորովին, այլ հանուն հանրային առողջության, հանուն մեր հարազատների առողջության ու կյանքի ապահովության։ Մենք միշտ ենք համախմբվել ամենաբարդ իրավիճակներում, անկախ մեր միջեւ եղած տարաձայնություններից, անկախ մեղավորներից ու սխալներից։Այսօր շատերն են փորձում մեղավորներ սահմանել, ինչն, իհարկե հասկանալի է, եւ՛, այո', մենք ունենք մեղքի մեր բաժինը, որպես պետական բարձրագույն իշխանություն, մեղավոր ենք որպես հիմնական պատասխանատու։ Երբեք պատասխանատվությունը չենք դրել բացառապես քաղաքացիների վրա, որեւէ մեկը մեղավոր չի համարել կամ համարում ժողովրդին, բայց սա իրավիճակ է, երբ պետք է յուրաքանչյուրն իր տեղում իր պատասխանատվության բաժինը ստանձնի եւ իրականացնի։Սխալներ ունենք բոլորս, եւ պատասխանատվությունը բոլորինս է, եթե ոստիկանությունը բավարար խիստ վերահսկողություն չի իրականացրել ժամանակին, սա չի նշանակում, որեւէ կերպ, որ պետք է կարգապահության եւ սոցիալական պատասխանատվության, մեր իսկ առողջության պահպանման համար արվող քայլերին ընդդիմանանք։Նորից եմ կրկնում սա պատերազմ է, մինչդեռ այս պատերազմական իրավիճակում, համավարակի խնդիրը ոմանց համար դարձել է առիթ ներքաղաքական անկայունություն հրահրելու համար, այսպես կոչված ընդդիմադիր, իսկ իրականում՝ նախկին քրեաօլիգարխիկ եւ մերժված խմբակների կողմից հնչում են վարչապետի հրաժարականի կոչեր, սա քաղաքական սխալ կամ անհեթեթ հաշվարկ չէ, սա քաղաքական հայտ ներկայացնելու ֆալստարտ չէ, սա ոչ այլ ինչ է, քան պետության ու սեփական ժողովրդի դեմ գործելու վառ ապացույց։Օրեցօր ակնհայտ է դառնում, որ մեր դեմ գործում են ուժեր, որոնց համար պետական ու հանրային շահը, պետական ու հասարակական անվտանգությունը ոչինչ է, իրենց անձնական, քաղաքական նկրտումների նկատմամբ եւ այս մարդիկ ոչնչի առաջ կանգ չեն առնելու։ Մենք այսօր ապրում ենք, մի իրականության մեջ, որտեղ նախկին վարչապետն է հեռահար խորհուրդներ տալիս Ալիեւին պատերազմ սկսելու նպատակահարմարության մասին։Այսօր քաղաքական պատասխանատվության մասին խոսում են մարդիկ, որոնք անպատասխանատու են եղել մեր ունեցած նախկին բոլոր ճգնաժամերի ժամանակ եւ հուսով եմ հիշում են, թե ինչպես էինք մենք բոլորս, որպես ընդդիմադիր հասարակական քաղաքական գործիչներ համախմբվել գործող` թեկուզ եւ ոչ լեգիտիմ իշխանությունների շուրջ 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին: Ինչո՞ւ, որովհետեւ, այո՛, գիտակցում էինք, որ համազգային մարտահրավերիների ու ճգնաժամերի օրերին քաղաքականություն խաղալու ժամանակ չեն: Ուստի սթափության կոչ եմ անում մեր երկրի բոլոր ուժերին եւ մեծ հույս ունեմ որ պահի լրջությունն ի վերջո կընկալվի ողջ խորությամբ:Սա քաղաքական պայքար չէ, այսօր մեր պայքարն ու կռիվն այլ դաշտում է եւ որքան էլ վտանգավոր գործողություններով հրահրվեն ցույցեր ու հանրահավաքներ, իրենց մեդիաներով տարածեն անհեթեթ ստեր կամ վախեր, վստահ եմ եւ ապավինում եմ մեր քաղաքացիների, մեր ժողովրդի բանականությանն ու իմաստնությանը:Ավելի քան վստահ եմ, որ չնայած արդեն իսկ ունեցած անդառնալի մարդկային կորուստներին, միմյանց աջակցելով, կարգապահությամբ եւ միասնությամբ ենք հաղթահարելու այս նոր մարտահրավերն ու դասեր քաղած, ինչու ոչ` ապաշխարհելով առաջ ենք շարժվելու մեր երազած երկիրը կառուցելու գործում։

Gepostet von Գայանե Աբրահամյան/Gayane Abrahamyan am Mittwoch, 3. Juni 2020