Արարատ Միրզոյանը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի զոհերի ընտանիքներին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցել է Արարատի մարզի վթարի զոհերի ընտանիքներին։

«Խորը ցավով տեղեկացա Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի մասին։ Ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և ապաքինում մաղթում վիրավորներին»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Արարատ Միրզոյանը։